Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Նա կարող էր արժանանալ Քադաֆիի կամ Սադամի ճակատագրին

Նա կարող էր արժանանալ Քադաֆիի կամ Սադամի ճակատագրին
05.01.2026 | 13:28

Իրականում ես կարծում եմ, որ Մադուրոյի բախտը խիստ բերեց:

1. Չէ՞ որ նա կարող էր արժանանալ, ասենք, Քադաֆիի կամ Սադամի ճակատագրին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը նա կկանգնի ամերիկյան դատարանի առջև՝ ունենալով բոլոր այն իրավունքները, ինչ ունի ցանկացած այլ մեղադրյալ ամերիկյան հողի վրա։

2. Հատկանշական է, որ նրա գործը քննվելու է Նյու Յորքի դատարանում։ Այդ նահանգում մահապատիժը արգելված է։ Ավելին՝ նրան առաջադրված են այնպիսի մեղադրանքներ, որոնց համար մահապատիժ չի կիրառվում։

3. Նա ունի կյանքի և մարդկային արժանապատվության իրավունք, և նրա նկատմամբ չի թույլատրվում խոշտանգում, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք։

4. Նրա դատավարությունը և պատժի կրումը լինելու է հանրային ուշադրության կենտրոնում, ինչը լրացուցիչ պաշտպանական մեխանիզմ է նշանակում նրա համար։

5. Նրա համար դատավորին չեն զանգելու և ասեն, թե ինչ վճիռ կայացնի:

6. Վերջիվերջո, նա Բաքվի բանտում հայտնված հայ չէ՝ դրա բոլոր ծանր հետևանքներով։

Հիմա, այսքանից հետո, դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյու՞նք է, թե՞ պարզապես նրա բախտը բերել է։

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ